Անթալիայում հանգստացող Վոլոչկովային ինչ-որ կենդանի է կծել (լուսանկարներ)
Թուրքիայում հանգստացող ռուս հայտնի բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովային ծովային ինչ-որ կենդանի է կծել՝ այն շնաձկան տեսք ունի, սակայն փոքր չափսերի է: «Լայֆնյուզ»-ի փոխանցմամբ, Վոլոչկովան պատահածից հետո դիմել է բժշկի:
Նրան տեղափոխել են բուժկետմ, մշակել վերքն ու վիրակապել: Սակայն քիչ անց պարուհին սկսել է իրեն վատ զգալ:
Թուրք բժիշկները տուժածին խորհուրդ են տվել որոշ ժամանակ զերծ մնալ զբոսանքներից, նշանակել են անկողնային ռեժիմ:
Վոլոչկովայի ներկայացուցիչները հայտնել են, թե պարուհին հույս ունի շուտ ապաքինվել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին