Երևան-Իջևան ճանապարհին «ԶԻԼ» է շրջվել
Այսօր առավոտյան Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Սևան քաղաքի «Աղաբեկ» կոչվող ռեստորանի մոտակայքում մեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ըստ ՏԿ ԱԻՆ լրատվական ծառայության, պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԶԻԼ» մակնիշի (շարժական գազալցակայան) ավտոմեքենան (վարորդ Ս. Գ.) Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան 62-րդ կմ-ին դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Կատարվածի հետևանքով Երևան-Իջևան ավտոճանապարհի 62-րդ կմ-ի մոտակայքում շրջված «ԶԻԼ» մակնիշի (վարորդ Ս. Գ.) ավտոմեքենան (շարժական գազալցակայան) և 500լ տարողությամբ՝ 7 և 400լ տարողությամբ՝ 3 գազի բալոններ տեղափոխվել են անվտանգ տարածք: