Ռուսաստանցիների կեսը կողմ է ինտերնետում ցենզուրայի կիրառմանը
Ռուսաստանցիների գրեթե կեսը կողմ է, որ համացանցում գրաքննություն իրականացվի: Մեծ մասը կողմ է արտահայտվել, որ ինտերնետն արգելափակվի ազգին վտանգ սպառնացող դեպքերում կամ էլ մասայական բողոքի ակցիաների ժամանակ:
Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Փենսիլվանիայի համալսարանի մասնագետների կողմից պատրաստված զեկույցը:
Հարցվածների 53 տոկոսը, ովքեր ինտերնետից մշտական օգտվողներ են, այն համարել են դրական երևույթ: Մեկ երրորդն էլ հակառակ տեսակետն է հայտնել:
42 տոկոսն էլ կարծիք է հայտնել, որ այլ պետությունները համացանցն օգտագործում են Ռուսաստանի և նրա շահերի դեմ, 33 տոկոսը համարում է, որ այն մեծացնում է ինքնասպանությունների վտանգը, մեկ քառորդն էլ ասել է, որ այն վտանգում է ընտանեկան արժեքներն ու քաղաքական կայունությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ