Ռուսաստանում նոր տեսակի զինված ուժ է ստեղծվել
Ռուսաստանի Դաշնությունում օգոստոսի 1-ից գործելու է նոր տեսակի զինված ուժ` Օդային-տիեզերական ուժեր անվամբ: Լուրը հայտնում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությանը:
«Օդային-տիեզերական ուժերի կազմավորումը` ռազմաօդային և օդային-տիեզերական պաշտպանական ուժերի միավորման հիման վրա, հանդիսում է երկրի օդային-տիեզերական անվտանգության ապահովման օպտիմալ տարբերակ»,- նշել է Շոյգուն:
Տեղեկացվում է, որ այս ուժերի կառավարումը իրականացվելու է մեկ միասնական ղեկավարությամբ:
«Այժմ մեկ շտաբից են ղեկավարվելու ավիացիան, հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ուժերը, տիեզերական ուժերը և Զինված ուժերի միջոցները»,- հավելել է Շոյգուն: Շ
Օգոստոսի 1-ից գործարկվող Օդային-տիեզերական ուժերը բաղկացած են լինելու երեք տեսակներից` Ռազմաօդային ուժեր, Հակաօդային-Հակահրթիռային պաշտպանություն և Տիեզերական զորքեր: