«Կուրծքը զենք չէ». Չինաստանում բողոքում են ոստիկանների դեմ
Կրծկալ հագած մոտ երկու հարյուր մարդ բողոքի ակցիա է անցկացրել բողոքելով մի կնոջ պատժամիջոցի դեմ, ով կրծքով հարվածել էր ոստիկանին: Ակցիան անցկացվել է Հոնկոնգի շրջանում ոստիկանության կենտրոնական գրասենյակի դիմաց:
«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, բողոքավորները վանկարկել են «կուրծքը զենք չէ: Կոկոսը կրծկալ դարձրած մասնակիցներից մեկն էլ հայտարարել է, որ իր տեսքն ավելի վատ չէ, քան այդ կնոջը պատժելը:
Ոստիկանները հայտարարել են, որ հավաքն անօրինական է, միջադեպեր չեն գրանցվել: Ոստիկանին կրծքով հարվածած կնոջը դատարանը ազատազրկել է երեք ու կես ամսով: Նրա հետ ազատազրկվել է ևս երեք մարդ: