Մեկ շաբաթում Ճապոնիայում շոգից 25 մարդ է մահացել
Ճապոնիայում անոմալ շոգերի հետևանքով մեկ շաբաթվա ընթացքում 25 մարդ է մահացել, իսկ շուրջ 1,7 հազար մարդ հոսպիտալացվել են: Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ճապոնական հրշեջ ծառայության բաժնին:
Ամենամեծ թվով տուժածները եղել են Տոկիոյում, Աիթիում, Սայթամայում, Օսկանայում, Կանագավայում: Նշվում է, որ հիվանդանոց տեղափոխվածների մեջ տասնյակ երեխաներ կան: Ավելի քան 20 մարդ անգիտակից վիճակում է գտնվում:
Անցած շաբաթվա ընթացքում ջերմաստիճանի պիկը գրանցվել է հուլիսի 31-ին, օգոստոսի 1-2-ին: Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը հասել է 39 աստիճան տաքության: