Փչովի մինիոնը Դուբլինում խաթարել էր երթևեկությունը (լուսանկարներ)
Փչովի հսկա մինիոն Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ընկել է ճանապարհի մեջտեղն ու խաթարել երթևեկությունը: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն:
«Մինիոները» մուլտֆիլմի 12 մետրանոց հերոսը ատրակցիոների այգում ընկել է երեկ: Տեղի ունեցածի հետևանքով տուժածներ չկան: Ճանապարհային գերբեռնվածությունն այդ հատվածում տևել է 20 րոպե:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ օրեր առաջ ամերիկյան Կոլորադո քաղաքում մինիոնը փրկել էր հնգամյա աղջկա կյանքը: Երեխա ցած է ընկել երեքհարկանի շենքի պատուհանից, շնորհիվ փափուկ մինիոնի նա լուրջ վնասվածքներ չի ստացել, միայն ձեռքն է կոտրվել:
«Մինիոները» էկրան բարձրացան այս տարվա հուլիսի սկզբին: Այն ցուցադրվում է նաև հայաստանյան կինոթատրոններում:
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց