Նինոծմինդայից ներկրված մսի քանակը կազմել է մոտ 5 կգ
«Նինոծմինդայից ներկրվել է մոտ հինգ կիլոգրամ միս, որը հայտնաբերվել է մեր մասնագետների կողմից և ներկայումս գտնվում է լաբորատոր փորձաքննության փուլում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանը՝ նշելով, որ ՀՀ կառավարության 14.42 որոշման համաձայն, թույլատրվում է անձնական օգտագործման համար տեղափոխել մինչև հինգ կգ միս:
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը հայտնեց, որ այն անձինք, ովքեր առնչվել են մսի հետ՝ վերցվել են հսկողության ներքո, կատարվել են համապատասխան ախտահանման աշխատանքներ, որոնք այսօր էլ շարունակվում են . «Այդ մսից տրամադրվել էր նաև հարևանին, այդ ընտանիքը նույնպես մեր հսկողության տակ է: Մեկ կնոջ մոտ էլ որոշակի կասկածելի վերքեր կան, ով ևս կհոսպիտալացվի»:
Հիշեցնենք, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նախօրեին առողջապահության նախարարությունից տեղեկատվություն էր ստացել, որ Արմավիրի բժշկական կենտրոն է դիմել այնուհետև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվել մարզի Արտամեդ համայնքի երկու բնակիչ՝ սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ:
Այնուհետև ԱՆ լրատվական ծառայությունից տեղեկացրել են, որ Սիբիրյան խոցի դեպքերը լաբորատոր հաստատվել են:
Նախորդող հրապարակումներ՝
Սիբիրյան խոցի դեպքերը լաբորատոր հաստատվել են
Արտամեդում սիբիրյան խոցի աղբյուրը, հնարավոր է, Նինոցմինդայից բերված միսն է
Արմավիրի մարզում արձանագրվել է կասկածելի սիբիրյան խոց
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ