Ավստրիայում հայտնաբերվել է ներգաղթյալների տասնյակ դիերով բեռնատար
Ավստրիայի իշխանությունները հայտարարել են, որ արևելյան Բուրգենլենդ նահանգում բեռնատարի մեջ հայտնաբերել են առնվազն 20-50 ներգաղթյալի դի: Այս մասին հայտնում է «Բի-Բի-Սի»-ն:
Ներգաղթյալներին անօրինական Ավստրիա են տեղափոխել բեռնատարի կցորդով, որը հայտնաբերել են Հունգարիան և Ավստրիան միացնող մայրուղում:
Մեքենան այդտեղ է գտնվել օգոստոսի 27-ից, հայտնաբերել են միայն հաջորդ օրն առավոտյան: Մարդիկ մահացել են որոշ ժամանակ անց, իսկ մարմինները սկսել են քայքայվել: Մահվան պատճառը, հավանաբար, թթվածնի պակասն էր:
Ավստրիայի ՆԳ նախարար Ջոհաննա Միքլ-Լեյթները մամուլի ասուլիսի ժամանակ ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին ու օգոստոսի 28-ն անվանել «սև օր»:
«Ողբերգությունը կրկին ընդգծում է ԵՄ-ի՝ միգրանտներին պաշտպանելու միասնական քաղաքականություն մշակելու և մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարելու անհրաժեշտությունը»,-ասել է նախարարը:
Նշենք, որ վերջին տարիներին Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից հսկայական թվով ներգաղթյալներ են փորձում հասնել Եվրոպա, սակայն ԵՄ ոչ բոլոր երկրներն են պատրաստ ընդունել անօրինական ներգաղթյալներին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին