Մալայզիական բոինգի մասին վերջնական զեկույցը` հոկտեմբերի 13-ին
«Նիդերլանդների Անվտանգության խորհուրդն այսօր Մալայզիական բոինգի կործանման հետևանքով մահացածների հարազատներին և քննության ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ Անվտանգության խորհուրդը MH 17-ի կործանման վերջնական զեկույցը կհրապարակի այս տարվա հոկտեմբերի 13-ին»,-հայտարարել են Նիդերլանդների Անվտանգության խորհուրդից: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն` հղում անելով «Ռոյթերս»-ին:
Գերատեսչությունում նաև նշել են, որ մահացածների հարազատները քննության արդյունքների մասին կտեղեկանան` փակ հանդիպման ժամանակ` մինչ դրանց պաշտոնական հրապարակումը:
Ավելի վաղ հայտարարվել էր, միջազգային քննիչները հակված են այն տեսակետին, որ բոինգը հրթիռային հարված է ստացել երկրի վրայից:
Հիշեցնենք, որ Մալայզիական ավիաուղիներին պատկանող Բոինգ 777-ի կործանման հետևանքով, որը տեղի էր ունեցել Ուկրաինայի, մասնավորապես Դոնեցկի տարածքում, մահացել է 298 մարդ, այդ թվում` անձնակազմի 15 անդամները:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում