ՎՏԲ-Հայաստան Բանկը պարգևատրել է լավագույն աշխատակիցներին
ՎՏԲ-Հայաստան Բանկը 3 ամիսների ընթացքում իր 65 մասնաճյուղերի միջև անցկացրել է ֆիզիկական անձանց ՀՀ դրամով ժամկետային ավանդների պորտֆելի առավելագույն տոկոսային աճ ապահովելու մրցույթ:
Բանկի մասնաճյուղերի միջև անցկացված մրցույթի հաղթող է ճանաչվել «Ջերմուկ» մասնաճյուղը, որն ապահովել է ավանդների պորտֆելի եռակի աճ: Այս մասին հայտնում են «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Մրցույթի անցկացման ընթացքում ամեն ամիս ֆիզիկական անձանցից միջոցների ներգրավման մեջ լավագույն աշխատակիցներ են ճանաչվել Call Center-ի աշխատակիցներ Ինգա Արշակյանը, Լիլիթ Հովհաննիսյանն ու Լալա Գասպարյանը:
Մասնաճյուղի լավագույն ղեկավար է դարձել «Ջերմուկ» մասնաճյուղի կառավարիչ Հռիփսիմե Սմբատյանը:
Բոլոր աշխատակիցները, ովքեր դրսևորել են պլանային ցուցանիշների կատարման լավագույն ցուցանիշ, ստացել են պարգևներ, իսկ լավագույն մասնաճյուղը` նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի Տնօրինության գավաթ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևն ասել է. «ՎՏԲ-Հայաստան Բանկը մեծ եռանդ է ներդնում իր աշխատակիցներին մոտիվացնելու գործում: Շատ հաճելի է տեսնել նրանց նվիրվածությունը գործին և կատարելագործվելու ձգտումը: Իսկ ղեկավարությունն իր հերթին կհոգա աշխատակիցների բարեկեցությունը` ընձեռելով կարիերայի աճի հնարավորություն: Շնորհակալ եմ մեր համախմբված թիմին որակյալ աշխատանքի համար և կոչ եմ անում չթուլացնել տեմպը»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ