Մերձավոր Արևելքին քաղցրահամ ջրի պակաս է սպասվում
Ջրային ռեսուրսների կառավարման միջազգային ինստիտուտի մասնագետները գտնում են, որ Մերձավոր Արևելքի 30 երկրի գալիք 25 տարում քաղցրահամ ջրերի աղետալի պակաս է սպասվում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Փորձագետների զեկույցում նշվում է, որ լուրջ խնդրի առաջ կկանգնեն հատկապես Պարսից ծոցի արաբական երկրները՝ Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն, Կատարը, Քուվեյթը և Օմանը: Բացի այդ, ջրի զգալի պակաս կզգան Իսրայելում և Պաղեստինի ինքնավարությունում:
«Այս երկրները ամբողջությամբ օգտագործում են գրունտային ջրեր, մեծ քանակությամբ աղազերծում ծովային ջրերը, ինչի արդյունքում մոտ ապագայում կբախվեն քաղցրահամ ջրի պակասի մարտահրավերին»,-նշել են փորձագետները:
Ըստ նրանց՝ քաղցրահամ ջրի պակասը, որը կառաջանա գրունտային ջրերի ոչ ռացիոնալ օգտագործման պատճառով, կազդի նաև այդ երկրների սննդային անվտանգության վրա, որոնք այդ պատճառով կզրկվեն բավարար քանակությամբ գյուղատնտեսական ապրանքներ արտադրելու հնարավորությունից: Բացի այդ, քաղցրահամ ջրի պակասը ապագայում կարող է Մերձավոր Արևելքում ևս մեկ հակամարտության առաջացման պատճառ հանդիսանալ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում