Կոբզոնն առաջարկել է կասեցնել դիվանագիտական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ
ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները պետք է ժամանակավորապես դադարեցնել: «Նորությունների ռուսական ծառայության» եթերում ասել է Պետդումայի պատգամավոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը:
Այսպես նա մեկնաբանել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ ամերիկյան վիզա տալու շուրջ ստեղծված իրավիճակը:
«Նրանք չթողեցին Մատվիենկոյին: Նա ոչ միայն Դաշնության խորհրդի նախագահ է, այլև կին է: Ինչ-որ հիմար պատժամիջոցներ են կիրառում: Ես կդադարեցնեի ԱՄՆ-ի հետ դիվանագիտական բոլոր հարաբերությունները, որպեսզի ամերիկացիները հասկանային, որ մեզ հետ չի կարելի այդպես վարվել, չի կարելի կատակել Ռուսաստանի հետ: Կա ռուս ժողովուրդ՝ ազատ, իր երկիրը սիրող: Ես ոչ ոքի խորհուրդ չէի տա կատակել մեզ հետ»,- ասել է Կոբզոնը:
Նա նշել է, եթե դիվանագիտական հարաբերությունները դադարեցվեն, երկու երկրների միջև հարաբերությունների անհրաժեշտ նվազագույն մակարդակը կարող են ապահովել հյուպատոսական խմբերը:
Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ու Ռուսաստանի պատվիրակության մնացած անդամները որոշել են չմասնակցել Միջխորհրդարանական միության նիստին, որը կայանալու է օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը` Նյու Յորքում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը Մատվիենկոյին ոչ լիարժեք մուտքի արտոնագիր է տրամադրել:
Վ. Մատվիենկոն ներառված է այն անձնաց ցուցակում, որոնց նկատմամբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառում:
Լենտա.ռու-ն գրում է, որ Կոբզոնը նույնպես գտնվում է Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցների ցուցակում: Նա հայտարարել է, որ ստացել է մուտքի արտոնագիր, որն անհրաժեշտ է Եվրոպա մեկնելու համար, որտեղ պետք է բուժում ստանա: Արտիստի խոսքով, այդ փաստաթուղթն իրեն տրվել է ՌԴ նախագահի օգնության շնորհիվ:
Նախորդող հրապարակում՝
Վալենտինա Մատվիենկոյին ամերիկյան վիզա չեն տրամադրել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին