ՌԴ պետդուման համաձայն չէ Կոբզոնի հետ
ՌԴ պետդուման համաձայն չէ պատգամավոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի այն հայտարարության հետ, որով առաջարկում է դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: «Խոսում է Մոսկվան» եթերի ժամանակ ասել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:
Հիշեցնենք, որ «Նորությունների ռուսական ծառայության» եթերում Պետդումայի պատգամավոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ դիվաագիտական հարաբերությունները պետք է ժամանակավորապես դադարեցնել: Այսպես նա մեկնաբանել էր Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ ամերիկյան վիզային տալու հետ կապված իրավիճակը:
«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Իոսիֆ Կոբզոնին, բայց, իհարկե, չեմ կարող համաձայն լինել նրա արած հայտարարության հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ պատգամավորը նման հայտարարություն է արել զայրացած լինելու պատճառով:
Ըստ Լեոնիդ Կալաշնիկովի, դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների միջև դադարեցվում են այն ժամանակ, երբ պատերազմ է ընթանում այդ երկրների միջև: