Սվազիլենդում 40 աղջիկ է զոհվել
Ամենամյա պարային տոնին մասնակցելու համար Սվազիլենդ մեկնելու ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով ավելի քան 38 աղջիկ է մահացել, ևս 20-ը լուրջ վնասվածքներ են ստացել: Այս մասին գրում են լրատվամիջոցները:
Բեռնատարը, որի մեջ եղել են անչափահասներն ու երիտասարդ կանայք, բախվել է մեքենային:
Նրանք մասնակցելու էին տոնին, որի ժամանկ կիսամերկ պարողներից միապետը հաջորդ կին է ընտրում: Համաձայն պաշտոնական տվյալների, այս տարի իրենց բախտը ցանկացել են փորձել Սվազիլենդի 40 հազար բնակչուհիներ:
Սվազիլենդի Մսվաթի 3-րդ թագավորը 200 մլն դոլար կարողության տեր է: Թագավորն ունի 15 կին, 25 երեխա:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին