Կմեծանա գազի բալոնների շահագործման անվտանգությունը
Գազաբալոնային համակարգերով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության օրենսդրական համալիր լուծման նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Համալիր լուծումներն ուղղվելու են Հայաստանում սեղմված բնական գազով աշխատելու համար գազաբալոնային համակարգերով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության բարձրացմանը, գազաբալոնային համակարգերի տեղադրմանը, վկայագրման գործունեությունների կազմակերպման կանոնակարգմանը, գազաբալոնային սարքավորումներով վերասարքավորված տրանսպորտային միջոցների լիցքավորման ժամանակ դժբախտ պատահարների կանխարգելմանը:
Այդ նպատակով ձևավորվել է մասնագիտական աշխատանքային խումբ, որը օրենսդրական փոփոխությունների կատարման համար անհրաժեշտ օրենքների ցանկը և առաջարկվող փոփոխությունների հայեցակարգային մոտեցումները կներկայացնի կառավարություն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտել է այս ոլորտում պատկան մարմինների՝ ՀՀ տրանպորտի և կապի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների պարտականությունների պատշաճ կատարման, լիազորությունների սահմանազատման կարևորությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին