Ձերբակալել են Ռադայի մոտ ուժայինների ուղղությամբ նռնակ նետած անձին
Կիևի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են այն անձին, ում կասկածում են Գերագույն ռադայի շենքի մոտ կանգնած ուժայինների ուղղությամբ նռնակ գցելու մեջ: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
«Պարզվել է, թե ով է գցել նռնակը: Նրան ձերբակալել են»,- ասել է Կիևի ոստիկանապետ Ալեքսանդր Տերեշչուկը։
Հիշեցնենք, որ այսօր Գերագույն ռադայի շենքի մոտ բողոքի ցույց էին անում մի քանի հազար քաղաքացիներ, ովքեր իրենց դժգոհությունն էին հայտնում երկրի մայր օրենքում շրջանների ապակենտրոնացման դրույթի շուրջ կատարած փոփոխությունների մասով: Անցկացվող բողոքի ցույցի ժամանակ հզոր պայթյուն է գրանցվել:
Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ արդեն 30 մարդ է ձերբակալվել:
Ըստ Ռիա նովոստիի, Ավակովի խորհրդականն էլ հայտարարել է, որ պրովակատորները բացի նռնակից օգտագործել են նաև հրազեն: Արսեն Ավակովը հաստատել է, որ Ազգային գվարդիայի զինվորներից մեկը հիվանդանոցում մահացել է: Բախումների ժամանակ նա հրազենային վիրավորում էր ստացել:
Ալեքսանդր Տերեշչուկը նաև ասել է, որ բախումների հետևանքով մոտ100 ոստիկան ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: «Ցուցարարներից որևէ մեկը չի տուժել»,- ավելացրել է նա:
Նախորդող հրապարակում՝
Հզոր պայթյուն Ուկրաինայի Ռադայի մոտ բողոքի ցույցի ժամանակ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին