Արցախի Հանրապետության 24-րդ տարեդարձի առթիվ պետական պարգևներ ու կոչումներ են շնորհվել
Արցախի Հանրապետության հռչակման 24-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու մասին:
Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության ու անձնական արիության համար «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է 1 հոգի:
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար «Արիության համար» մեդալով պարգևատրվել է 3 հոգի, որից 1-ը` հետմահու:
Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել է 129 հոգի, որից 2-ը` հետմահու:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրվել է 1 հոգի, «Վաչագան Բարեպաշտ» մեդալով` 8 հոգի, «Մխիթար Գոշ» մեդալով` 1 հոգի, «Երախտագիտություն» մեդալով` 23 հոգի, որից 1-ը` հետմահու:
Գիտության, մշակույթի, արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ անձանց շնորհվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին