«Ոչ մի երեխա դպրոցից չպետք է դուրս մնա». «Շիրակ կենտրոնը»-ի ծրագիրը
Յուրաքանչյուր ուսումնական տարվա նախաշեմին՝ Գյումրիում դպրոցահասակ երեխաներ ունեցող, հարյուրավոր սոցիալապես անապահով ընտանիքներ հայտնվում են անելանելի դրության մեջ:
«Շիրակ կենտրոնը» տեղեկացնում է, որ նրանց թվում կան ընտանիքներ, ովքեր աղքատության պատճառով փորձում են իրենց երեխաներին դպրոց չուղարկել:
«Շիրակ կենտրոնը» երրորդ տարին է ուսումնական նոր տարվա նախաշեմին, իրականացնում է «Ոչ մի երեխա դպրոցից չպետք է դուրս մնա հագուստ և գրենական պիտույքներ չունենալու պատճառով» խորագիրը կրող բարեգործական ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում, կազմակերպության գործընկերների աջակցությամբ Գյումրու և Շիրակի մարզի անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքների երեխաներին տրամադրվում է հագուստ և գրենական պիտույքներ:
Ներկայացվող տեսանյութը երկու մանկահասակ երեխաներ ունեցող երիտասարդ ընտանիքի ծանր ապրելակերպի, նրանց առաջին դասարան հաճախել ցանկացող երեխային՝ ամերիկահայ բարերար Հերման Խնդիրեանի օժանդակությամբ ցուցաբերած աջակցության մասին է:
Ցանկացողները կարող են աջակցել «Շիրակ կենտրոնի» բարեգործական հետևյալ ծրագրերին.
1. «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին»
2. «Միասին կարող ենք Գյումրին օր առաջ ազատել վագոն-տնակներից»
3. «Հիգիենիկ պարագաներ և սնունդ ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներին