«Ռիա Նովոստի». «Արցախը նշում է անկախության 24-րդ տարեդարձը»
Անկախության տոնին նվիրված տոնախմբությունները տեղի կունենան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում և վարչական այլ շրջաններում: Անդրադառնալով Արցախի անկախության 24-րդ տարեդարձին` գրում է ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Գործակալությունը իր անդրադարձում նշում է, որ տոնական օրվա առաջին կեսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրաստիճան այրերը, ինչպես նաև Հայաստանից ժամանած բարձրաստիճան պատվիրակությունը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ծաղիկներ կդնեն Ստեփանակերտի հուշահամալիրում, նախատեսվում է նաև Արցախի նախագահի Բակո Սահակյանի անունից ընդունելության անցկացում:
«Զինվորական ստորաբաժանումները տոնական քայլերթ կիրականացնեն Ստեփանակերտի և վարչական այլ շրջանների կենտրոնական փողոցներով: Տեղի կունենա այցելություն Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակներ կդրվեն հայրենիքը ազատագրած նահատակների շիրիմներին»,- գրում է գործակալությունը:
Շարունակելով` գործակալությունը նկատում է, որ անկախության օրվա են նվիրված լինելու նաև դպրոցներում անցկացվող բոլոր դասերի առաջին ժամերը, որոնց ներկա կլինեն նախարարներ, պատգամավորներ, այլ պաշտոնյաներ ու զինվորականներ:
Գործակալությունը նաև անդրադարձել է ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացված Վերդիի «Ռեքվիեմ» ստեղծագործության արցախյան պրեմիերային, որի գեղարվեստական ղեկավարն է ռուս հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան:
Եզրափակելով անդրադարձը, գործակալությունը գրում է, որ տոնական օրը կեզրափակվի Վերածննդի հրապարակում կայանալիք մասշտաբային հրավառությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին