Երևան-Բավրա ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով երեք մարդ է տուժել
Կեսգիշերին մոտ ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Բավրա ավտոճանապարհի 162-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ՏԿԱԻՆ-ից հայտնում են, պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԳԱԶ-53» մակնիշի (վարորդ՝ 1941 թ. ծնված Ա. Վ.) և «Ֆորդ Մոնդեո» մակնիշի ետհամարանիշի (վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Ե.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս շրջվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Ֆորդ մոնդեո» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Ե.-ն, ուղևորներ՝ 1992 թ. ծնված Կ. Ս.-ն և 1992 թ. ծնված Գ. Մ.-ն հոսպիտալացվել են Աշոցք քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարներն ուղղել են «Ֆորդ Մոնդեո» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել են ավտոմեքենաները, կատարել են ճանապարհի վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանել են հերթապահություն մինչ վառելիքի արտահոսքի վերանալը: