«Մարդ են զոհաբերել՝ հանուն երկաթի». Ռոստովում հայ երիտասարդի սպանության մասին
«Արձագանքը նման դեպքերին միշտ էլ պետք է: Եթե չենք արձագանաքում, նշանակում է, որ ընդունում ենք որպես սովորական երևույթ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանն՝ անդրադառնալով Ռոստովում ծեծի ենթարկված 23-ամյա հայ տղայի մահվան դեպքին:
Բաբայանի խոսքերով այստեղ կա արժեհամակարգի տարբերություն, երբ մարդն ապրում է մի հասարակությունում, որտեղ մարդու կյանքը կարևոր չէ, երբ մարդու կյանքը կարելի է զոհաբերել բնազդների և նման բաների համար. «Մեքենաներ են բախվել և հարցերը լուծել են ինքնադատաստանով, մարդ են զոհաբերել՝ հանուն երկաթի: Երբ հասարակաությունում մարդը մեծագույն արժեք չէ, նման դեպքեր կշարունակեն կատարվել»:
Երգիչ Արտավազդ Բայաթյանն էլ նկատեց, որ նման բարքերը չի կարելի ամբողջ ռուս ազգին վերագրել՝ չբացառելով, որ այստեղ կովկասցի լինել էլ կարող էր պատճառ դառնալ. «Նրանք նույնիսկ երևի չեն էլ հարցրել նա հայ է, թե չէ»:
Հանդիպմանը ներկա հոգեբան Սամվել Խուդոյանն էլ պատմեց, որ ռուսական գյուղում ականատես է եղել ռուսական խնջույքների, թե ինչպես են հարբում և ինչերի են ընդունակ այդ ժամանակ՝ չնայած ամբողջ ազգին վերագրել, որ այսպիսին են, չի կարելի, յուրաքանչյուր հասարակության մեջ էլ նման շերտեր կան. «Այստեղ շատ բան է որոշում արժեքային համակարգի դաստիարակությունը և էմոցիան տվյալ պահին: Հնարավոր է ուղղակի նրանք կովկասյան դեմք են տեսել, որն էլ մի կաթիլ ավելացրել է նրանց ագրեսիային»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ