Չինաստանում մահապատժի ենթարկված վարչապետի դեմքով պաղպաղակ են արտադրում
Շանհայում սկսել են վաճառել Ճապոնիայի նախկին վարչապետ Հիդեկի Տոձիոյի դեմքով պաղպաղակներ՝ դրա վրա կան ակնոցներ ու բեղեր, որոնք ունեցել է նա: Հիշեցնենք, որ վարչապետը մահապատժի է ենթարկվել 1948-ին:
«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, արտադրվել է 10 հազար հատ պաղպաղակ: Մեկ չափաբաժինն արժե 4.7 դոլար: Ոմանց գաղափարը դուր է եկել, ոմանք էլ այն անիմաստ բան են որակել:
Պաղպաղակի վաճառքն իրականացվում է Չինաստանում Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, որտեղ հակահիտլերյան կոալիցիայի կազմում Չինաստանը պայքարել է Ճապոնական կայսրության դեմ:
Տոձիոն վարչապետ է եղել 1941-1944 թվականներին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ