Աշխարհի ամենաանբարյացակամ քաղաքները
Ճամփորդությունների մասին առաջատար ամսագրերից մեկը՝ Travel + Leisure-ը կազմել է աշխարհի ամենաանբարյացակամ քաղաքների վարկանշային աղյուսակ: Ըստ այդմ, առաջին հորիզոնականում Մոսկվան է:
Ամսագիրն իր ընթերցողներին խնդրել է աշխարհի 266 քաղաքներ գնահատել ըստ մի շարք չափորոշիչների, որոնցից մեկն էլ տեղացիների բարյացակամությունն է: Հարցման արդյունքներից պարզ է դարձել, որ նույնիսկ զբոսաշրջիկների ամենասիրած քաղաքներում դեռ սովորելու բան կա, երբ խոսքը վերաբերում է բարությանը:
Ամսագրի ընթերցողները նշել են, որ Ռուսաստանի մայրաքաղաքում մարդիկ հակված չեն օգնել, ձգտում են իրենց հեռու պահել:
Վարկանշային աղյուսակը հետևյալ տեսքն ունի.
1. Մոսկվա, Ռուսաստան
2. Ատլանտիկ Սիթի, ԱՄՆ
3. Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
4. Մարսել, Ֆրանսիա
5. Լոս Անջելես, ԱՄՆ
6. Նյու Յորք, ԱՄՆ
7. Ֆիլադելֆիա, ԱՄՆ
8. Բալթիմոր, ԱՄՆ
9. Լաս-Վեգաս, ԱՄՆ
10. Կանն, Ֆրանսիա:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում