39-ամյա Կարինե Աղաբեկյանի մահվան դեպքով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
«Էրեբունի» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 1-ին Վարդենիսի բնակիչ 39-ամյա Կարինե Աղաբեկյանի մահվան դեպքով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
Նա միաժամանակ նշեց, որ այլ մեկնաբանություն չեն կարող տալ, քանի որ դեպքով արդեն զբաղվում են իրավապահ մարմինները:
Հիշեցնենք, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ Կ.Աղաբեկյանը օգոստոսի 19-ին վիրահատվել է «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում»՝ Մարգարյան հիվանդանոցում, սակայն 14 օր գիտակցության չգալով՝ նրան տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները մոտ երկու շաբաթ պայքարելուց հետո այդպես էլ չեն կարողացել փրկել կնոջ կյանքը: