Սիրիայի պատերազմից փախած հայ ընտանիքները հասան Երևան (լուսանկարներ)
Քոբանիի պատերազմից փախած ու մեկ տարի Թուրքիայի վրանային ճամբարներից մեկում ապրած Թովմասյանների բազմանդամ ընտանիքը քիչ առաջ ժամանեց Երևան:
Երեք եղբոր ընտանիքներից երկուսը հայրենիք եկան հայրերի գլխավորությամբ, մյուս եղբայրը սպանվել է Սիրիայում:
Մոտ մեկ տարի առաջ պատերազմի ճիրաններից փախած հայ ընտանիքները հասնում են Թուրքիա, ապրում վրաններում: Հետո եղբայրներից մեկը որոշում է գնալ Քոբանի, տեսնել՝ իրենց ունեցվածքից ի՞նչ է մնացել: Ցավոք, այնտեղ սպանվում է:
Թովմասյաններին «Զվարթնոց» օդանավակայում բացի Սփյուռքի նախարարության աշխատակիցներից ու մի քանի լրագրողներից դիմավորեցին նաև նրանց հեռավոր ազգականները:
Սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանն ասաց, որ ընտանիքներին ուղեկցելու է Սիլիկյան թաղամաս: Այստեղ ընտանիքները ժամանակավորապես կապրեն կացարանում, հետո նրանց կտեղափոխեն վարձակալած ու հարևանությամբ գտնվող բնակարաններ: Երեխաների դպրոց գնալու հարցն էլ կլուծեն:
«Ընդհանուր առմամբ գտնվում են բարոյահոգեբանական նորմալ վիճակում»,-ասաց Անտոնյանը:
Նախորդող հրապարակում՝
Զաքարյան. Քոբանիից Թուրքիա հասած հայ ընտանիքները Երևանում կլինեն վաղը
Քոբանիից Թուրքիա փախած հայ ընտանիքները ցանկություն են հայտնել տեղափոխվելու Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին