Մեդվեդևը խոստացել է չհրաժարվել ներկրված դեղորայքից
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հավաստիացրել է, որ մտադիր չեն հրաժարվել դեղերի և բժշկական սարքավորումների ներմուծումից հանրային գնումների համար: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով վարչապետի ֆեյսբուքյան էջը:
«Մենք չենք հրաժարվի ներկրվող բժշկական սարքավորումներից այնքան ժամանակ, քանի դեռ չհաստատվի 100 տոկոսանոց վստահություն հայրենական արտադրանքի որակի վրա: Յուրաքանչյուր որոշում կշռադատված կլինի և կհամաձայնեցվի բժշկական հանրության հետ»,-նշել է վարչապետը:
Մեդվեդևին հարցրել են արգելքի հեռանկարների և արդյոք ՌԴ-ին կբավականեցնի կարողությունները ներմուծմումը փոխարինելու համար, որին ի պատասխան նա ասել է. «Ավելի լավ է գնալ փոքր-ինչ դանդաղ, սակայն համոզված լինել, որ այստեղ ներմուծմանը փոխարինելով, կարող են լավ շահագործված կլինիկաներ ունենալ»: