«Իսլամական պետությունը» տարածվում է Վրաստանի ադրբեջանախոս շրջաններում
««Իսլամական պետությունը» տարածվում է Վրաստանի ադրբեջանախոս շրջաններում»,-այդ մասին նշված է իրանական «Արաննյուզ.իր» կայքում թողարկված հոդվածում:
Իրանական աղբյուրը, հղում անելով թուրքական «Հաբեր Հարգուն» կայքին, տեղեկացնում է, «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցին հարող խմբավորումները տարածվել են Վրաստանի ադրբեջանախոս Բորչալի քաղաքում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ տարիներ ի վեր Վրաստանի կառավարության կողմից իսլամական կազմակերպությունների գործունեության արգելումը նախադրյալներ է ստեղծել, որպեսզի Բորչալի քաղաքում իրենց ազդեցությունը մեծացնեն իսլամական ծահրահեղական խմբավորումները, ինչի արդյունքում շրջանի որոշ բնակիչներ անդամագրվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
Հիշեցնենք, որ օրերս իրանական «Արաննյուզ.իր» կայքը տեղեկություն էր հրապարակել, ըստ որի՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը սոցցանցերում հրապարակել է լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են Իրաքի և Սիրիայի սահմանում «Աբու Իսա» անունը կրող նոր հիմնված ճամբարում սույն ահաբեկչական խմբավորման Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող անդամների համար ռազմաուսումնական դասընթացներ կազմակերպվում:
Թեմայի վերաբերյալ այլ հրապարակումներ՝
Ադրբեջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի ներկայությունը` սպառնալիք Իրանի անվտանգությանը
Իրանական կայք. «Իսլամական պետությունը» ադրբեջանցի ահաբեկիչների համար ռազմաուսումնական դասընթացներ է կազմակերպում
Բաքվում Իրանի դեսպան. Ադրբեջանը համարվում է «Իսլամական պետության» թիրախներից մեկը