Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների սրբապատկերը կտարվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Սեպտեմբերի 8-ին` Ս. Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին, Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների սրբպատկերը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռից կտեղափոխվի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի հավատացյալ հայորդիների խոնարհման և աղոթքի համար: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Սրբապատկերը օծվել է սույն թվականի ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Հայոց Եղեռնի զոհերի սրբադասման արարողության ժամանակ:
Սրբապատկերը մայր եկեղեցում կմնա մեկ ամիս:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ