Շարքային քաղաքացին դարձել է «լրատվամիջոցի» պես մի բան. Կարեն Վրթանեսյան
«Սահամանային լարված օրերին տեսնում ենք չակերտավոր սենսիացաների հետևից ընկնող նյութեր, որոնք հասարակության մեջ խուճապային իրավիճակ են ստեղծում պարզապես»,-այսօր լրագրողների հետ հանդիում-սեմինարի ժամանակ ասաց Ռազմինֆո ռազմական լուրերի ու վերլուծությունների կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
Սեմինարը վերաբերում էր ճգնաժամային իրավիճակներում տեղեկատվության ճիշտ տարածմանը, որպեսզի չխաբվեն թե լրագրողները, թե ընթերցողները:
«Վերջին օրերին հերթական լարված իրավիճակը համընկավ երկրում անցկացվող բարձր մակարդակի զորավարժությունների հետ: Դաշտում իրար հակասող տեղեկություններ են հայտնվում, պետք է հնարավորինս սխալներից խուսափել, սխալներ լինելու դեպքում էլ ճիշտ ժամանակին հերքում տրվի»,-նշեց Վրթանեսյանը:
Նա նկատեց, որ վեջին տասը տարիներին համացանցի զարգացմանը զուգընթաց շարքային քաղաքացին դարձել է «լրատվամիջոցի» պես մի բան, ով կարող է ունանալ մի քանի հարյուր ընթերցող, որ գրառումները առանց ճշտելու հետագայում կարող են լուրի վերածել:
«Սկզբնաղբյուրի, աղբյուրի նշելը երաշխիք է լրագրողի համար, որպեսզի չմոլորեցնի ընթերողին: Հաճախ կայքերում լինում է հին նյութերի կրկնություններ կամ նախորդ օրվա իրադարձությունը հրապարակվում է և ընկալվում է որպես նոր տեղեկություն: Պետք է շատ ուշադիր լինել վերնագրերի նկատմամբ»,-ասաց Կ. Վրթանեսյանը:
Հանդիպմանը ներկա մեդիափորձագետ Միքայել Յալանուզյանն էլ ասաց, որ երբեմն խոսակցությունը տարածվում, տարածվում է, հետո լուրի է վերածվում և տեղադրվում կայքերում:
«Առաջին տեղեկություն տալու շտապողականությունը, սահմանափակումներին չհետևելը կարող է ավելի լուրջ վտանգի առաջ կանգնեցնել, թե մեր զինծառայողներին և թե սահմանամերձ գյուղերի բնակիչներին»,-նշեց Յալանուզյանը՝ խորհորդ տալով ամեն ինչից անկախ չշտապել, ունենալ պատասխանատվության մեծ զգացում, չմտածել ընթերցող և քլիկ հավաքելու մասին:
Անդրադառնալով հակառակորդի մամուլին հետևելուն՝ բանախոսները ընդգծեցին, որ ցանկացած ադրբեջանական լրատվամիջոց նաև քարոզչական աղբյուր է, պետք շատ զգույշ վերաբերվել դրանց: Նրանք ունեն հայալեզու լրատվամիջոցներ, որոնք հատուկ հայերենով լուրեր են տալիս, որն ունի քարզություն տարածելու հատուկ նպատակ:
Վրթանեսյանը և Յալանուզյանը շեշտեցին, որ անպայման պետք է մեծ ուշադրություն դարձնել և հրապարակելուց առաջ անպայման ստուգել զենքերի տեսակների անունններին, ինչպես նաև գնդակոծության, հրթիռակոծության և հրետանակոծության տարբերությանը: