Մեքենան բախվել է քարե պատնեշին. վարորդի վիճակը միջին ծանրության է
Այսօր՝ ժամը 14.21-ին, ՏԿԱԻՆ փրկարար ծառայություն տեղեկատվություն է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Բուրաստան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ի հատվածում «Նիսսան ինֆինիտի QX4» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարե պատնեշին և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ՝ 1954 թ. ծնված Ա. Գ.-ը հոսպիտալացվել է Արտաշատ քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնի փականը, անջատել մարտկոցը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: