Ադրբեջանական կայքերը հայտնում են երկրաշարժի զոհերի մասին
Ադրբեջանում տեղի ունեցախ երկրաշարժից Շեկի քաղաքում 1987 թվականին ծնված կինն ընկել է հորը և մահացել: Այս մասին գրում է «Ռեփորթ.ազ»-ը:
«Թրենդ» տեղեկատվական գործակալությունը վկայակոչելով «Kanal S» շրջանային հեռուստաընկերությանը, ուղերձ է հղել, ասելով երկրաշարժի հետևանքով Շեքիի բերդի պատերին ճաքեր են հայտնվել, իսկ որոշ մասերում էլ քարեր են ընկել:
«1Նյուզ.ազ»-ի տվյալներով էլ, երկրաշարժից Աղդամի շրջանի հիվանդանոց է տեղափոխվել 14 մարդ, 2-ը կոտրվածքներով, իսկ 12 սթրեսի պատճառով:
ԱՊԱ տեղեկատվական գործակալությունն էլ հայտնել է, որ Ադրբեջանի Օգուզի շրաջանում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել՝ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14:38-ին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Շեքիի տարածքում` տեղի ժամանակով առավոտյան ժամը 09:49-ին երկրաշարժ էր տեղիունեցել: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 մագնիտուդ, այլ բնակավայրերում՝ 4: