Տիկնիկներն են մեղավոր, որ Մեծ Բրիտանիայում կին ֆիզիկոսներ քիչ են
Քեմբրիջի համալսարանի փորձնական ֆիզիկայի պրոֆեսոր Աֆինա Դոնալդի խոսքով, մանկական տիկնիկներն են այն հիմնական գործիչներից մեկը, որոնք նվազեցնում են կանանց ձգտումը դեպի գիտություն ու կարիերա:
«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, Դոնալդը կարծում է, որ գիտության նկատմամբ հետաքրքրությունը ձևավորվում է մանկուց, 12-13 տարեկան դպրոցականը լավ հասկանում է, թե ինչ առարկաներ ինքը սովորել չի ցանկանում:
«Աղջիկների համար խաղալիքներն այնպիսին են, որ նրանք խաղում պասիվ դերում են՝ Բարբի տիկնիկների մազերն են սանրում, օրինակ: Նրանք մոտիվացված չեն կառուցելու, երևակայությունը զարգացնելու: Եթե նրանք միշտ խաղում են տիկնիկներով, ապա ինչպես կարող են իրենց պատկերացնել քիմիկոսի կամ ֆիզիկոսի դերում»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին