Կենդանաբանական այգում այսօր «Պաղպաղակի օր» է
Երևանի կենդանաբանական այգում սեպտեմբերի 5-ին պաղպաղակի տոն է: Կենդանաբանական այգու լրատվական ծառայությունից հայտնում են, որ ավանդական դարձած տոնակատարության ընթացքում Կենդանաբանական այգու այցելուները հնարավորություն կունենան պաղպաղակ գնելու ընդամենը 50 դրամ սակագնով:
Խորհրդանշական վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի այգու կենդանիների խնամքին և նրանց պայմանների բարելավմանը:
Տոնի կապակցությամբ մինչև 16 տարեկան երեխաների մուտքը այգի կլինի անվճար:
Նշենք, որ «Պաղպաղակի օր» բացօթյա միջոցառումն արդեն 5-րդ տարին է անցկացվում: