Դաղստանի զարգացման ծրագրի համար 137 միլիարդ է ծախսվելու
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը լրացրել է «Հյուսիս-Կովկասյան դաշնային շրջանի» զարգացման պետական ծրագիրը, դրա մեջ ավելացնելով մինչև 2025 թվականը Դաղստանի զարգացման ենթածրագիր: Ըստ փաստաթղթի, դրա ընդհանուր ֆինանսական ներուժը 2016-25 թվականներին կազմելու է 70,9 միլիարդ ռուբլի՝ դաշնային բյուջեի հաշվին, իսկ Դաղստանի բյուջեի և արտաբյուջետային աղբյուրների հաշվին 66,3 միլիարդ ռուբլի: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
ՌԴ կառավարության տվյալներով, ենթածրագրի իրագործումը թույլ կտա մեծացնել հանրապետության ներդրումային գրավչությունը, ստեղծել բարենպաստ պայմաններ հետագա սոցիալ-տնտեսական զարգացման համար: Մինչև 2025 թվականը նախատեսվում է ստեղծել 76 հազար աշխատատեղ, գործազրկության մակարդակը կնվազի երեք տոկոսով, հավելյալ կգազիֆիկացվի 128 բնակավայր, մեկուկես անգամ կավելանա նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունը, դպրոցականների 100 տոկոսը կկարողանա սովորել մեկ հերթով:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ