Լեհաստանում ներկայացվում են Հայաստանի գինիները, կոնյակները (լուսանկարներ)
Այս օրերին Լեհաստանի Լյուբլին քաղաքում ընթանում է Սննդի ամենամյա փառատոնը, որին ներկայացված են նաև Հայաստանի գինիներ, կոնյակներ, հյութեր, իսկ առանձին տաղավարներով հայկական անուշահամ ուտեսները ներկայացնում են Լյուբլինի հայկական համայնքի ներկայացուցիչները:
Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանի ներկայացմամբ, Լեհաստանում ՀՀ դեսպան Է.Ղազարյանի, փառատոնի կազմակերպիչների և Լյուբլին քաղաքային իշխանությունների հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016 թվականին կայանալիք փառատոնը նվիրել Հայաստանին՝ առավել մեծ հնարավորություն ընձեռելով հայկական արտադրության սննդամթերքը, ավանդական ուտեստները Լյուբլինի բնակիչներին և քաղաքի հյուրերին ներկայացնելու համար:
Փառատոնի շրջանակներում հնարավոր է կազմակերպել նաև հայկական երաժշտության համերգները և կինոդիտումներ՝ փառատոնի օրերին հայկական մշակույթը ներկայացնելու նպատակով: Այս գաղափարով հետաքրքրվող և հաջորդ տարին կայանալիք փառատոնին մասնակցելու ցանկություն ունեցող Հայաստանի մեր գործընկերներին խնդրում ենք կապ հաստատել Լեհաստանում Հայաստանի դեսպանության հետ: