Ցանկությունս էր մեր տատերի ու պապերի տարազներն աշխարհ բերել. պոլսահայ արվեստաբան
42 տարի հայ երգ ու պարով զբաղվող և հայկական տարազներն աշխարհի տարբեր մասերում ներկայացնող պոլսահայ արվեստաբան Ջուլիա Մութլուն այսօր ՀՀ նախագահի հրամանագրով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար պարգևատրվեց Երախտագիտության մեդալով:
«Հայկական շատ միություններում պարախմբեր ունենք, 1980 թվականին ամուսնոս հետ ստեղծել ենք «Մարալ» երգի-պարի խումբը, իսկ 1989 թվականին էլ «Դալար» խումբը: Բոլոր խմբերն էլ բաղկացած են միայն հայ երիտասարդներից»,-լրագողների հետ զրույցում ասաց Թուրքիայից ժամանած հայ արվեստաբանը:
Նա պատմեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական տարազներ են ցուցադրել աշխարհի տարբեր հայկական համայնքներում. «Ցանկությունս էր մեր տատերի ու պապերի տարազներն աշխարհ բերել: Երգ ու պարի միջոցով 70 տարազներ ենք ներկայացրել, որոնք մեկ առ մեկ հանել եմ գրքից և յուրաքանչյուրը ներկայացրել իր երգով: Այդ տարազների մեջ կան մայրապետի, կաթողիկոսի, սարկավագի հագուստներ»:
Ապրիլի 18-ին էլ Ջուլիա Մութլուի 40 հոգանոց խումբը հանդես է եկել նաև Հայաստանում:
Հիշեցնենք, որ այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքերին ցուցաբերած աջակացության համար հայաստանյան և սփյուռքահայ մի շարք գործիչներ այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով արժանացան պետական բարձրագույն պարգևների:
Նախորոդ հրապարակումներ՝
Սերժ Սարգսյան. Մենք արեցինք այն, ինչը մեր պարտքն էր
100-րդ տարելիցի միջոցառումներին աջակցելու համար մի շարք գործիչներ պետական պարգևների արժանացան
Միասին մենք կարող ենք շատ ավելին. Վիգեն Սարգսյան