Միասնականության հիմնական շարժիչը 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովն էր. Սեդա Խտըշյան
Այս մթնոլորտը ստեղծելու, միասնականության հիմնական շարժիչը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովն էր, որը կարողացավ համախմբել հայությանը: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Լիբանանի հանձնախմբի ատենապետ Սեդա Խտըշյանն, ով սփյուռքի համայնքներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների պատշաճ կազմակերպման և անցկացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրով արժանացավ Երախտագիտության մեդալի:
«Եթե այս հանձնաժողովը չլիներ, յուրաքանչյուր գաղութ առանձին էր աշխատելու: Մեր համագործակցությունը շատ սերտ է եղել Լիբանանում ՀՀ դեսպանի, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի հետ»,-նշեց Լիբանանի հանձնախմբի ատենապետը:
Լրագրողների հարցին, թե ինչու էին այսօր պարգևատրվածների մեջ ընդամենը երկու կին, նա պատասխանեց. «Պետք չէ թերագնահատել հայ կնոջ աշխատանքը: Թե խոհանոցում, թե խոհանիցից դուրս՝ ազգային-հասարակական կյանքում հայ կինը նույնքան լավ գործիչ է: Ամոթ այն տղամարդկանց, ովքեր կականց թույլ չեն տալիս հրապարակ գալ: Պետք չէ վախենալ, պետք է աշխատել»:
Այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքերին ցուցաբերած աջակացության համար հայաստանյան և սփյուռքահայ մի շարք գործիչներ այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով արժանացան պետական բարձրագույն պարգևների:
Նախորդող հրապարակումներ՝
Ցանկությունս էր մեր տատերի ու պապերի տարազներն աշխարհ բերել. պոլսահայ արվեստաբան
Սերժ Սարգսյան. Մենք արեցինք այն, ինչը մեր պարտքն էր
100-րդ տարելիցի միջոցառումներին աջակցելու համար մի շարք գործիչներ պետական պարգևների արժանացան
Միասին մենք կարող ենք շատ ավելին. Վիգեն Սարգսյան