Հասարակություն 12:25 26/09/2015

Միասին մենք կարող ենք շատ ավելին. Վիգեն Սարգսյան

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը ելույթ ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստում: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը ներկայացնում է Վիգեն Սարգսյանի խոսքն ամբողջությամբ.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո պարոն Նախագա՛հ,
Վեհափա՛ռ Տեր
Գերաշնորհ և Հոգեշնորհ Հայրե՛ր,
Հարգելի՛ գործընկերներ,

Պատիվ ունեմ Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ ձեր ուշադրությանը ներկայացնել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների միջանկյալ զեկույցը: Միջանկյալ, քանի որ տարին դեռ ընթացքի մեջ է, կան բազմաթիվ պլանավորված միջոցառումներ: Տարվա արդյունքներով նախատեսվում է ամբողջական զեկույցի պատրաստում և հրապարակում, ինչպես նաև լիամետրաժ վավերագրական ֆիլմի նկարահանում:

Երեկ մենք անցկացրեցինք փորձագիտական համաժողով, որի ընթացքում մանրամասն անդրադարձանք տարածաշրջանային հանձնախմբերի կատարած աշխատանքին, արվեստի, գիտության, կրթության, հոգևոր կյանքի բնագավառների ոլորտային ծրագրերին:

Իմ այս զեկույցի մեջ փորձելու եմ կանգ առնել ոչ թե առանձին միջոցառումների, այլ այն արդյունքների վրա, որոնք գրանցել ենք այս պահին:

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագիրը մեկնարկեցինք պետական հանձնաժողովի 5-րդ նիստի ընթացքում ընդունված Համահայկական հռչակագրով: Այն լայնորեն տարածվեց և դրականորեն ընդունվեց հայ ժողովրդի կողմից` ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում: Հռչակագիրն ի մի բերեց այն գաղափարական հիմքը, որի վրա կառուցեցինք 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացման մարտավարությունը:

Համահայկական հռչակագրով մենք մատնանշեցինք կապն անցյալի, ներկայի և ապագայի միջև, շեշտադրեցինք Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հրամայականը, կարևորեցինք քաղաքացիական հասարակության, այդ թվում` Թուրքիայի քաղաքացիական հասարակության դերը ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում: Այն ընդգծեց մեր պահանջատիրությունը և միևնույն ժամանակ վկայեց առաջ շարժվելու մեր պատրաստակամությունը:

Անշուշտ, Համահայկական հռչակագիրը կմնա մեր նորագույն պատմության մեջ՝ որպես կարևոր հանգրվան, որպես մեր ազգային օրակարգի բաղկացուցիչ՝ 100-րդ տարելիցի շրջանակներից անդին:

Հարգելի՛ գործընկերներ,

Պետական հանձնաժողովի գործունեության առաջին իսկ նիստից սկսեցին նշմարվել մեր գործունեության հիմնական ուղղությունները: Առաջին չորս նիստերի ընթացքում տևական քննարկումների արդյունքում մենք բյուրեղացրինք մեր ջանքերի չորս առանցքները` հիշողություն, երախտագիտություն, միջազգային պայքար և վերածնունդ: Ի սկզբանե մենք նկատում էինք, որ մեր քայլերը չպետք է ինքնանպատակ միջոցառումներ լինեն: Դրանք պետք է ունենան մնայուն արժեք, որի արդյունքը պետք է համահունչ լինի երկարատև և թիրախային պայքարի մեր վճռականությանը:

Եվ այսպես, մեր գործունեության չորս հիմնասյուներից մեկը միջազգային պայքարն է ցեղասպանության հանցագործության դեմ: Որպես այդ հանցագործությունը վերապրած ժողովուրդ՝ մենք պարտավոր ենք ակտիվ դիրքորոշում որդեգրել այդ հարցում: Մենք հայտարարեցինք, որ 2015 թվականին Հայաստանը վերածվելու է ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի միջազգային մի հարթակի:

Կարծում եմ, որ այս ուղղությամբ մենք արձանագրեցինք կարևոր առաջընթաց: Հայաստանի ջանքերով և առաջնորդությամբ Միավորված ազգերի կազմակերպությունում ընդունվեց կարևորագույն երկու փաստաթուղթ՝ մարտ ամսին «Ցեղասպանության կանխարգելման» մասին բանաձևը Մարդու իրավունքների խորհրդում և «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման օր» բանաձևը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում:

Ի դեպ, արդեն դրանից ամիսներ առաջ Հայաստանի Հանրապետությունն իր ներքին օրենսդրությամբ դեկտեմբերի 9-ը սահմանեց որպես բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր:

Երկրորդ կարևոր ձեռքբերումը դարձավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովի ակնհայտ հաջողությունը: Հարյուրավոր պատգամավորներ՝ հրապարակախոսներ, ցեղասպանագետներ, վերապրած ժողովուրդների ներկայացուցիչներ, հոգևորականություն բացահայտ խոսում էին այն մասին, որ Հայաստանից ակնկալում են առաջնորդություն ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի գործում: Երևանյան գլոբալ համաժողովին պարբերական բնույթ հաղորդելու Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարականը կամրագրի մեր ուրույն դերակատարումը միջազգային հանրության շրջանում:

Ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարի ակտի-վացման գործում երրորդ կարևոր և մնայուն արդյունքը համարում եմ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության հետ հարաբերությունների խորացումը, Հայաստանում Հայոց ցեղասպանության ինստիտուտի ջանքերով ընկերակցության 12-րդ համաժողովի արդյունավետ անցկացումը, հետագա փոխգործակցության եզրերի ամրագրումը: Այս պահին ընթանում են բանակցություններ` Ընկերակցությունը Երևանյան հետագա համաժողովների լիարժեք համահիմնադիր դարձնելու ուղղությամբ:

Մեր պայքարի արդյունավետության պարտադիր պայմաններից է մեր խնդիրների շուրջ իրազեկվածության աստիճանի բարձրացումը: Կարծում եմ՝ 100-րդ տարելիցի միջոցառումների ծավալն ու լուսաբանվածության աստիճանը թույլ տվեցին որակապես փոխել Հայոց ցեղասպանության հարցի շուրջ հանրային իրազեկվածության խորությունը: Տեղեկացման կարգով զեկուցեմ, որ ապրիլի 22-24-ը տեղի ունեցած միջոցառումները ուղիղ հեռարձակմամբ հասուն են եղել մեկ միլիարդ երեք հարյուր միլիոն հեռուստադիտողի, որն աննախադեպ բարձր թիվ է նման միջոցառման համար: Աննախադեպ էր միջոցառումների լուսաբանման ծավալը միջազգային լրատվամիջոցներում: Նկարահանված վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի, հրատարակված գրքերի, հանրայնացված միջոցառումների քանակը: Եվ այդ ամենը տվեց իր արդյունքը: Մենք պետք է չբավարարվենք այս ձեռքբերումներով և շարունակենք դրանց վրա կառուցել մեր հետագա ծրագրերը:

Եվ վերջապես, մեր պայքարի կարևոր արդյունքներից էր Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի շարունակականությունը: Բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ ընդունեցին Հայոց ցեղասպանությանը վերաբերող նոր կամ վերահաստատող բանաձևեր: Այդ գործընթացը առանձնահատուկ հաջողություններ գրանցեց տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում ընդունված բանաձևերի շնորհիվ: Բայց այդ բոլոր ճանաչումների ֆոնին ուզում եմ առանձնահատուկ նշել երեքը.

Առաջինը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից կազմակերպած ոգեկոչման պատարագն էր և Նորին Սրբության կողմից «Հայոց ցեղասպանություն» եզրույթի հստակ վերաամրագրումը: Անմիջապես այն դարձավ թեժ նորություն աշխարհի բոլոր լրատվամիջոցների համար և ձևավորեց հետագա մեր միջոցառումների հանրային ընկալման կարևոր խորապատկեր: Անշուշտ, Պապի այդ մոտեցումը բացառիկ նշանակություն ունեցավ նաև աշխարհի ավելի քան մեկ և քառորդ միլիարդ կաթոլիկ հավատացյալների, ուժեղ կաթոլիկ ավանդույթներ ունեցող երկրների, հատկապես` Լատինական Ամերիկայում, գիտական շրջանակների, զանգվածային լրատվամիջոցների համար:

Երկրորդ և երրորդը Ավստրիայում և Գերմանիայում հնչած խոսքերն են: Այս երկու երկրների օրինակը բացառիկ կարևոր է, քանի որ Օսմանյան կայսրությունը նրանց դաշնակիցն է եղել Առաջին աշխարհամարտի ընթացքում: Մինչ օրս հաճախ ենք լսել Թուրքիայի կողմից ժխտողականության այն փաստարկը, որ իբր միայն այն տարիներին Թուրքիայի դեմ մարտնչող երկրների պաշտոնյաների կեղծ վկայություններն են Հայոց ցեղասպանության պատմության հիմքում:

Ավստրիայի խորհրդարանի կողմից ընդունվեց համապատասխան բանաձև: Թեև Գերմանիայում խորհրդարանական բանաձևի ընդունման գործընթացը դեռևս ավարտին չի հասցված, պակաս կարևոր չէր նաև ապրիլի 23-ին Բեռլինի Մայր Տաճարում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ, Նորին Գերազանցություն Յոախիմ Գաուկի հայտարարությունը, որով նա ոչ միայն հավուր պատշաճի օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը, այլև խոսեց Գերմանական Կայսրության մեղսակցության մասին: Վստահ եմ, որ այս երկու երկրներում տեղի ունեցածը մեծագույն նվաճում է Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման և դատապարտման ճանապարհին:

Բրազիլիայի, Լյուքսեմբուրգի, Բոլիվիայի կողմից ընդունված խորհրդարանական բանաձևերը, Եվրոպական խորհրդարանի, Եվրոպայի խորհրդի, Լատինամերիկյան երկրների խորհրդարանական վեհաժողովի, բազմաթիվ խորհրդարանների, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների ընդունած հայտարարությունները զգալիորեն առաջ մղեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար մեր պայքարը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ոգեկոչման մեր ծրագրի երկրորդ հիմնասյունը Երախտագիտությունն է: Այս ուղղությամբ ևս մենք կատարել ենք լուրջ և հետևողական աշխատանք: Նկարահանվել, հրատարակվել, գրվել են բազմաթիվ ֆիլմեր, գրքեր, ալբոմներ:

Մենք ավելի լավ ենք սկսել հասկանալ ցեղասպանության օրերին մեր ժողովրդին ձեռք մեկնած սխրանքը, քաղաքացիական խիզախությունը, նրանց բացառիկ ներդրումը հայապահպանության գործում: Ձևավորվել է մեծ տեղեկույթ, որը հիմք է տալիս մեր հետագա քայլերի և աշխատանքի համար:

Այս ուղղությամբ մեր հետագա անելիքներից երկու առանցքային ծրագիր եմ ուզում առանձնացնել: Առաջինը «100 կյանք» ծրագրի շրջանակներում Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Ավրորա» մրցանակն է: Այն ուղղված է լինելու մարդասիրական, մարդակենտրոն ծրագրեր իրականացրած անհատներին: Ընտրության գործընթացից մինչև պարգևատրման արարողություն այդ ողջ ծրագիրը միտված է Հայաստանը միջազգային ուշադրության կենտրոնում պահելու, վերապրելու մեր պատմությունն աշխարհին ուղղակիորեն և անուղղակի պատմելու խնդրին: Մենք պայմանավորվել ենք, որ պարգևատրման արարողությունը, որին մասնակցելու են և՛ դափնեկիրները, և՛ ընտրող հանձնախումբը, և՛ ծրագրի խորհրդի անդամները, որոնք բոլորն էլ միջազգային մեծ հեղինակություն վայելող անհատներ են, կկայանա Երևանում 2016թ. ապրիլի 24-ին: Դա հնարավորություն կտա մի կողմից ներգրավել այս հյուրերին Երևանում անցկացվող Գլոբալ համաժողովի աշխատանքներին, մյուս կողմից` ապահովել նրանց մասնակցությունն ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումներին:

Երկրորդ նման ծրագիրը մեր մեկ այլ հայրենակցի` պարոն Էդուարդո Էռնեկյանի նախաձեռնությունն է, ով հանդիսանում է նաև Ռաուլ Վալենբերգի հիմնադրամի համանախագահը: Առաջիկա օրերին ի պատիվ Հայաստանի Հանրապետության Նախագահի հիմնադրամը կազմակերպում է մի մեծ միջոցառում Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսում` մեծարելու համար Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Հենրի Մորգենթաուին: Նրան հետմահու շնորհվելու է Վալենբերգ հիմնադրամի Ոսկե մեդալը: Այս ծրագիրը ևս շարունակական է, և հիմնադրամը մտադիր է աշխատանք կատարել` հայտնաբերելու համար ցեղասպանության տարիներին հայերին օգնության ձեռք մեկնած թուրքերի պատմությունները:

Ոգեկոչման երրորդ առանցքը` ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆ է: Իհարկե, այս ուղղությամբ կատարված աշխատանքն ամենածավալունն է:

Բազմաթիվ միջոցառումների շարքում ամենամնայուն և երկարաժամկետ արդյունքն, անշուշտ, թողեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերանորոգումն ու ընդլայնումը, նոր ցուցադրության հիմնումը և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հիմնադրումը Երևանում:

Եվս մեկ կարևոր արդյունք, որին հասանք, երիտասարդ սերնդի հիշողության մեջ իրենց նախնիների անհատական պատմությունների վերականգնումն է: Այդ առումով կարևոր նշանակություն ունեցավ «Պատմիր քո պատմությունը» նախաձեռնությունը, որի միջոցով հազարավոր մարդիկ մեր պաշտոնական կայքէջում ներբեռնեցին իրենց ընտանիքների պատմությունները ցեղասպանությունը վերապրելու հետ կապված: Դպրոցներում, ուսումնական հաստատություններում կայացան դրանց քննարկումներն ու վերլուծությունները:

Ինչպես ասացի, նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր, այդ թվում նոր մոտեցումներով և շեշտադրումներով, հրատարակվել են հարյուրավոր գրքեր, որոնց կարելի է ծանոթանալ այս օրերին Երևանում ընթացող «ԱրմԲուքԷքսպո» ցուցադրության շրջանակներում:

Առանձնահատուկ ուզում եմ նշել աշխարհի տարբեր եկեղեցիներում, մայր տաճարներում տեղի ունեցած էկումենիկ պատարագները, զանգերի միասնական ղողանջը, լռության րոպեն, որոնք բացառիկ հուզական լիցք հաղորդեցին ոգեկոչման ծրագրերին:

Եվ, վերջապես, մի կարևոր բաղադրիչ, որ դրել էինք մեր ծրագրի հիմքում, ՎԵՐԱԾՆՈՒՆԴՆ է: Երբ պլանավորում էինք այս տարին, կար մեծ վտանգ, որ այն կամ կընդունի սգո արարողությունների բնույթ, կամ կվերածվի ինքնանպատակ միջոցառումների շարքի: Չափազանց դժվար էր գտնել ճիշտ գիծը և հիշելուն ու հիշեցնելուն զուգահեռ՝ իրոք «արթնացնել հոգիները», արթնացնել հպարտության զգացումը, անցած ճանապարհի համար:

Այս ուղղությամբ պետք է նշեմ մի շարք կարևոր ձեռքբերումներ: Դրանց շարքում առաջինը, անշուշտ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից Հայոց ցեղասպանության զոհերին սրբադասման որոշման կայացումն ու բացառիկ ոգեղեն ծիսակարգի անցկացումն էր: Կարծում եմ՝ բոլորդ կհամաձայնեք, որ նման միասնականություն, նման համերաշխություն, նման վեհություն հազվադեպ է պարուրում մի ամբողջ ազգի:

Երկրորդ մնայուն և բացառիկ արդյունքը դարձավ Ցեղասպանության զոհերի ոգեկոչման պատարագի ընթացքում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Գրիգոր Նարեկացուն Տիեզերական վարդապետ հռչակելը: Դա ոչ միայն Նարեկացու ժառանգության հանդեպ կաթոլիկ եկեղեցու վերաբերմունքի դրսևորումն էր, այլև քրիստոնեության պատմության մեջ մեր ժողովրդի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներդրած բացառիկ ավանդի վկայություն: Ինչպես հայտնի է, տիեզերական վարդապետ հռչակելու պարտադիր պայման է թեկնածուի սրբադասված լինելու հանգամանքը: Ցեղասպանության զոհերի սրբադասումից օրեր առաջ Տիեզերական վարդապետ հռչակելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Սուրբին Ֆրանցիսկոս Պապը դրսևորեց կաթոլիկ եկեղեցու վերաբերմունքը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբադասման ինստիտուտի նկատմամբ:

Վերածննդի փայլուն վկայություն էր աշխարհի առաջատար նվագախմբերի «Քեզ հետ, Հայաստան» համերգաշարերին մեր երիտասարդ փայլուն մենակատարների մասնակցությունը, Հայաստանի երիտասարդական նվագախմբի համերգաշարը, Տիգրան Համասյանի կողմից Կոմիտասի անմահ ժառանգության և հայ հոգևոր երաժշտության նոր մեկնությունը: Անշուշտ, ինչպես արդեն հիշատակեցի, չափազանց մնայուն էր «Սիսթեմ օֆ ը դաուն» ռոք խմբի համերգաշարի ուղերձը ողջ աշխարհին՝ «Արթնացնենք հոգիները»:

Վերածննդի խորհրդանիշ դարձան Հայաստանի դպրոցականների ձեռքերով պատրաստված 1,5 միլիոն անմոռուկները և հայ գեղանկարիչների վրձնից ծնված նոր գլուխգործոցները:

Վերածննդի գաղափարն արտացոլվեց նաև մեր միասնականության, համախմբվածության մեջ: Վերածննդի բացառիկ վկայություն էր համահայկական խաղերի ժամանակ Արևմտյան Հայաստանից ժամանած երիտասարդների պատվիրակության տպավորիչ բազմաքանակությունը:

Հարգելի՛ գործընկերներ,

Խոսելով 100-րդ տարելիցի մասին՝ մենք միշտ նշել ենք, որ այն չի կարող լինել որևէ բանի ավարտ: Մենք այդպիսի նպատակ չունեինք: Ուստի, շատ եմ կարևորում մեր այս ամիսների ընթացքում ձևավորած համախմբվածության, փոխգործակցության, միմյանց հանդեպ հարգանքի և սիրո պահպանումը և այս գործելաոճի շարունակումը:

Դեռևս մեկ տարի առաջ ելույթ ունենալով «Հայաստան-սփյուռք» համաժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահը առաջ քաշեց մեր պետական հանձնաժողովի հենքի վրա Համահայկական խորհրդի ձևավորման գաղափարը: Նրա հանձնարարությամբ կատարված է որոշակի նախապատրաստական աշխատանք, որի մասին առիթ կունենանք խոսելու այսօրվա նիստի ընթացքում:

Ավարտելով խոսքս` ցանկանում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել մեր միջոցառումների շրջանակներում նկարահանված մի կարճ հոլովակ, որը ցայտուն կերպով արտացոլում է մեր հավաքական ուժն ու հայի ստեղծագործ էությունը: Միասին մենք կարող ենք շատ ավելին:

Շնորհակալություն եմ հայտնում համազգային նշանակության այս չափազանց պարտավորեցնող միջոցառումների համակարգումն ինձ վստահելու և բոլորիդ անվերապահ սատարման և աջակցության համար»: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:58
Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին. «Թաթոյան» հիմնադրամ
«Թաթոյան» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է «Երեկ ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորի և քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
22:34
Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
22:21
Վարդանյանի վրա հարձակումը նախապես պլանավորել է կազմակերպված հանցավոր խումբը. Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Քաղաքական հաշվեհարդար՝ ոստիկանների օգտագործմամբ...
Աղբյուր` Panorama.am
21:57
Ոսկեպարցիները սկսել են Գլխավոր դատախազություն` պետական դավաճանության կասկածով դիմումի ներկայացման գործընթացը
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնը սկսել է ՀՀ Գլխավոր դատախազություն` պետական դավաճանության կասկածով  դիմումի...
Աղբյուր` Panorama.am
21:45
Տիգրան Ավինյանի որոշումներով 22 ավտոտնակ կքանդվի. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնա Հայկ Կոստանյանը գրում է. « Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան որոշումներով Շենգավիթ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Թբիլիսիում տեղի է ունեցել ընդհարում բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև
Թբիլիսիում բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև քաշքշուկ է սկսվել Վրաստանի խորհրդարանի ծառայողական մուտքի մոտ, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
21:14
Կորած ՄԻՊ-ի փնտրտուքները շարունակվում են. մտահոգ քաղաքացիները կարող են միանալ որոնողական աշխատանքներին
AntiFake.am-ի ներկայացուցիչներն ու այլ քաղաքացիներ տեսանյութեր են տարածում ֆեյսբուք սոցիալական ցանցում` ցույց տալով, թե ինչպես են...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ձերբակալվածին դիմակներով առևանգողների բանդան տեղյակ է չէ՞, որ մի օր իրենց անունները տալու են․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ոստիկանությունը մասնագիտական տոն է՞ նշում, որն է՞ այդ...
Աղբյուր` Panorama.am
20:57
Ոստիկանության օրվա առթիվ ոստիկանությունը խայտառակ եղավ. Աթանեսյան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ոստիկանության օրվա առթիվ ոստիկանությունը խայտառակ եղավ իր պահպանության տակ...
Աղբյուր` Panorama.am
20:38
Սա կազմակերպվել է հենց ՔՊ-ի կողմից՝ ոստիկանության մասնակցությամբ․ փաստաբան
«Այս պահին մենք տալիս ենք մամուլի ասուլիս՝ մանրամասն դետալներով, սա ավելի քան հիմք է, որպեսզի քրեական վարույթ նախաձեռնվի։ Մենք դեռ այսօր...
Աղբյուր` Panorama.am
20:13
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Արարատի մարզի Ոստան գյուղում «Ջակոմո» ընկերությունը հիմնադրել է արևային ջրատաքացուցիչների եզակի արտադրություն։ Այս մասին տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
19:49
Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի և հավաքների ազատության նկատմամբ ոտնձգությունները․ ԱԺ խմբակցություններ
ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել․ «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:34
Նման բան հնարավոր է լսել Բաքվի բանտում գերություն վերապրած անձից՝ վերադառնալու հետո․ փաստաբանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին
 «Մի տեսակ խորհրանշական ստացվեց, քանի որ այսօր ոստիկանական ծառայողի օրն է։ Այս դեպքից հետո, անուղղակի, միջնորդավորված տարբեր...
Աղբյուր` Panorama.am
19:03
Տեղի է ունեցել սահմռկեցուցիչ հանցագործություն․ փաստաբան
«Երեկ կեսգիշերին մոտ տեղի է ունեցել մի աննախդեպ բան, որը ՀՀ ներկայիս իշխանությունների, ռեժիմի հետագա դեգրադացիայի մասին է խոսում և...
Աղբյուր` Panorama.am
18:45
Արարատ Միրզոյանը կհանդիպի Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ
Ապրիլի 17-18-ին Արարատ Միրզոյանն այցով գտնվելու է Սաուդյան Արաբիայի Թագավորությունում. 2023թ. նոյեմբերին երկու երկրների միջև դիվանագիտական...
Աղբյուր` Panorama.am
18:34
Պռոշյան գյուղում տեղի են ունենալու պայթեցման աշխատանքներ, փակվելու է մայրուղին
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են․  «Հարգելի՛ քաղաքացիներ, ապրիլի 17-ին՝ ժամը 10։40-ից մինչև 11։20-ն ընկած...
Աղբյուր` Panorama.am
18:23
2023 թ․-ի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարատուներին տեղեկացնում է, որ հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 53 հոդվածի  6-րդ մասը և հաշվի...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիայի ԱԳՆ-ն հաքերներով է համալրում ՏՏ աշխատակիցների իր թիմը
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել ՏՏ անձնակազմ հավաքագրելու մասին: Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ անձնակազմի համար նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
17:58
Տեղի ունեցածը բեսպրեդել է. Թագուհի Թովմասյանը մանրամասներ է պատմում Սամվել Վարդանյանի խոշտանգումից
«Քիչ առաջ ԱԺ մի խումբ պատգամավորների հետ տեսակցեցի ոստիկանական բանդայի թողտվությամբ (կամ հենց նրանց կողմից) ծեծի ենթարկված քաղաքացի Սամվել...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը»
monumentwatch.org կայքը գրում է, որ ադրբեջանական կողմը քանդել է երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը և դրանից վեր գտնվող պատկերաքանդակը։
Աղբյուր` Panorama.am
17:45
Մենք Հայաստանը դիտարկում է որպես հարթակ, որի միջոցով կարող ենք ելք ունենալ ԵԱՏՄ շուկա. Իրանի դեսպան
«Իրանի և Հայաստանի միջև առևտուրը, տնտեսությունը մեկը մյուսին լրացնում է։ Առևտուրը զարգացնելու համար Հայաստանի հետ մի քանի ծրագիր...
Աղբյուր` Panorama.am
17:38
80 հազար տոննա կարտոֆիլի ավելցուկ ունենք, գյուղացին կիլոգրամը 25 դրամով վաճառում է որպես անասնակեր. Բերբերյան
Չնայած հրապարակվել էր վիճակագրական տվյալներ, ըստ որոնց՝ նախորդ տարի Հայաստանում ավելի քիչ կարտոֆիլ է արտադրվել՝ այսօր հանրապետության տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:30
Կտրականապես դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը.Հայաստանում Իրանի դեսպան
«Մեր կարմիր գծերը չեն փոխվել»,- ասուլիսում ասաց  Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով հարցին, ո՞րոնք են Իրանի...
Աղբյուր` Panorama.am
17:24
ՃՏՊ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 16-ին, ժամը 14։30-ին ահազանգ է ստացվել, որ Հայկավան-Բամբակաշատ...
Աղբյուր` Panorama.am
17:09
Ղարաբաղյան 2–րդ պատերազմում հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով. ՀՀ–ում Իրանի դեսպան
«Ի տարբերություն մանկասպան սիոնիստական ռեժիմին, մենք ոչ մի քաղաքացիական կենտրոններ չենք թիրախավորել: Մեր գրոհները շատ խելամիտ ու դիպուկ...
Աղբյուր` Panorama.am
17:06
Առաջիկա օրերին սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում
Երևանում ապրիլի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:46
Թասմագամբետով. ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության հարցում հստակությունը ձեռնտու կլինի բոլորին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը NEWS.ru-ին տված հարցազրույցում հաստատել է, որ Երևանն իսկապես կրճատել է իր գործունեության շրջանակը...
Աղբյուր` Panorama.am
16:42
ՀՀ-ում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրատապ գրություն է ուղարկել ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին և պատրաստում է գրություններ իր միջազգային...
Աղբյուր` Panorama.am
16:37
Քննարկվել են հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 6 էսքիզային նախագծեր
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի հինգերորդ նիստը: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, նիստում քննարկվել...
Աղբյուր` Panorama.am
16:36
Կոպենհագենում այրվում է աշխարհի ամենահին ֆոնդային բորսայի շենքը
Կոպենհագենի ֆոնդային բորսայի շենքի հայտնի աշտարակը, որը քաղաքի ամենահիններից մեկն է, փլուզվել է մասշտաբային հրդեհի հետևանքով։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց ԲԴԽ նախագահի պսևդո գաղափարից
15:13 16/04/2024

Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց ԲԴԽ նախագահի պսևդո գաղափարից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}