Այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանին տրամադրվել է 23.8 մլն. դոլարի մարդասիրական օգնություն
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2015թ. հունվար-օգոստոսին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 2 114.1 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 11.3 մլրդ. դրամ կամ 23.8 մլն. ԱՄՆ դոլար:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազային վիճակագրական ծառայությունից, ստացված օգնության 40.1%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 11.4%-ը` մանածագործական իրերը, 11.1%-ը`սարքեր և ապարատները, 8.6%-ը`մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 6.6%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները, 4.5%- ը` կոշկեղեն, գլխարկներ, հովանոցներ, իսկ 17.7%-ը` մնացած ապրանքները:
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների 22.3%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին, 23.7%-ը՝ Եվրամիության երկրներին, 0.8%-ը՝ ԱՊՀ երկրներին:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները