Ամերիկացի ֆերմերը ցորենի արտում մամոնտի կմախք է հայտնաբերել
ԱՄՆ-ի Միչիգան նահանգի բնակիչ Ջեյմս Բրիսթլը ցորենի արտում խողովակ տեղադրելու նպատակով փոս փորելու ժամանակ հայտնաբերել է հսկայական՝ մեկ մետր երկարությամբ ոսկոր: Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով ABC-ին:
Բրիսթալը զանգել է Միչիգանի համալսարանին կից հնէաբանության թանգարան, որի աշխատակիցները պարզել են՝ ֆերմերը իր դաշտում գտել է հազվագյուտ՝ բրդոտ և կոլումբիական մամոնտների հազվագյուտ հիբրիդ:
Համալսարանի պոսֆեսորներն ու ուսանողները ժամանել են գտածոյի հայտանբերման վայրը և սկսել են պեղումները: Այս պահին գտնվել է մամոնտի կմախքի 20 տոկոսը, այդ թվում՝ նաև գանգն ու ժանիքները։
Ենթադրվում է, որ մամոնտը սատկել է 40 տարեկանում 11-15 հազար տարի առաջ:
Պեղումներին մասնակից պրոֆեսորներից մեկը նշել է. «Մենք ենթադրում ենք, որ այդ ժամանակ մարդիկ են ապրել այստեղ, և հնարավոր է, որ մամոնտի մի մասը կտրել են և այլ վայր տեղափոխել»: