Dior-ի ցուցադրության ժամանակ 400 հազար կենդանի դելֆինիում է օգտագործվել
Dior նորաձևության տան նոր հավաքածուի ցուցադրության ժամանակ օգտագործվել է 400 կենդանի դելֆինիում: Դիզայներ Ռաֆ Սիմոնսն այսպես է զարդարել պոդիումը Փարիզի նորաձևության շաբաթի ժամանակ: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Մոդելյերի խոսքով, այսկերպ նա ցանկացել է արտացոլել կանացիության, փխրունության և զգացմունքայնության գաղափարը: Ցուցադրության ժամանակ ներկայացվել են մորթյա վերարկուներ, կարճացված սվիտերներ: Միջոցառմանը մասնակցել է երգչուհի Ռիհաննան և «Գահերի խաղը» սերիիալից Էմիլիա Քլարկը:
Փարիզի նորաձևության շաբաթը եզրափակիչ ու ամենագլխավորն է աշխարհի չորս նորաձևության շաբաթներից: Այս տարի այն անցկացվել է սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 4-ը:
Christian Dior նորաձևության տունը հիմնվել է 1946 թվականին: Ժամանակի ընթացքում այդ բրենդի ներքո սկսել է արտադրվել ոչ միայն կանացի հագուստ և պարֆյումերիա, այլև դեկորատիվ կոսմետիկա ու մաշկին հետևելու միջոցներ: 2006-ից ընկերությունն արտադրում է նաև տղամարդկանց համար կոսմետիկ միջոցների արտադրությամբ: