Բարձրավանի բնակիչը ընկուզենուց ընկել է ու մահացել
Այսօր ՏԿ ԱԻՆ փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ 64-ամյա Ա. Հ.-ը Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի մոտակա ձորում ընկուզենուց ընկել է և տեղում մահացել: Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ կապ է հաստատվել Բարձրավանի գյուղապետի հետ, ով տեղեկացրել է, որ ձորից դիակի դուրս բերման աշխատանքներն իրականացնելու համար վերոնշյալ տարածքը դժվարանցանելի է և եղանակը անբարենպաստ, հետևաբար ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայր է մեկնելու հոկտեմբերի 6-ի վաղ առավոտյան:
Գորիսի ոստիկանության բաժնի երկու աշխատակից դեպքի վայրի մոտակայքում ողջ գիշերն իրականացնելու են դիակի պահպանություն:Որոշում է ընդունվել Ա. Հ.-ի դին դուրս բերելու համար վաղ առավոտյան դեպքի վայր ուղարկել մեկ մարտական հաշվարկ:
Այսօր առավոտյան ժամը 05.40-ին դեպքի վայր է մեկնել Գորիսի Փրկարար ջոկատի օպերատիվ խումբը: