«Ռոստելեկոմը» ինտերնետ հասանելիությամբ է ապահովել Սոչիում անցկացվող «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթը
Ռուսաստանյան «Ռոստելեկոմը» հանդես է եկել որպես 2015թ․ «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթի գործընկեր։ Մրցույթն այս տարի առաջին անգամ անց է կացվում Սոչի քաղաքում հոկտեմբերի 2-11-ը։
Ընկերության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հեռահաղորդակցության օպերատորը կառուցել է անհրաժեշտ ենթակառուցվածներն ու սարքավորումներ տրամադրել մրցույթի անցկանցման ողջ տարածքը մինչև 300 Մբ/վ արագությամբ ինտերնետ և WiFi կապով ապահովելու նպատակով։
Ըստ աղբյուրի, «Նոր ալիք» երաժշտական մրցույթը տարիներ շարունակ պահպանում է իր միջազգային կարգավիճակը և սպասված միջոցառում է երաժշտասեր հասարակության շրջանում։
Հիշեցնենք, որ «Նոր ալիք» երգի մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող Գրիգոր Կյոկչյանը երկու մրցութային օրերից հետո ունի 167 միավոր: Առաջին մրցութային օրը նա վաստակել էր 85 միավոր` 88 հնարավորից՝ կատարելով Boney M.-ի «Sunny» ստեղծագործությունը: Երկրորդ մրցութային օրը վաստակել է 82 միավոր` 88 հնարավորից: Այդ օրը նա IOWA-ի հետ կատարել է «Երկու աստղ» ստեղծագործությունը: Նա իր հավաքած միավորներով 15-ի կատարողների շարքում 11-րդն է: Մրցութային երրորդ օրը կայանալու է հոկտեմբերի 10-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին