Չինաստանում զբոսաշրջիկների ոտքերի տակ ճաքել է ապակե կամուրջը
Չինաստանի Յանտայի լեռներում մոտ մեկ կմ բարձրության վրա գտնվող ապակե կամուրջը ճաքել է: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ զբոսաշրջիկներից մեկը վայր է գցել ջրով լի մետաղյա թերմոսը:
KP.ru-ի հաղորդմամբ՝ այցելուների մոտ խուճապ է սկսվել, նրանց որոշել են տարհանել: Միևնույն ժամանակ աշխատակիցները հայտարարել են, որ զբոսաշրջիկներին վտանգ չի սպառնում, քանի որ ճաքել է եռաշերտ ապակու միայն առաջին շերտը:
Ներկայումս կամուրջը փակել են այցելուների համար, սակայն խոստանում են կրկին բացել՝ վերանորոգումից հետո:
Ապակուց կամուրջը լեռնային անդունդի վրա բացվել է մի քանի տարի առաջ: Նախագծի հեղինակները պնդել են, որ այն հեշտությամբ մեկ քառակուսի մետրի վրա կդիմանա 800 կգ ճնշմանը: