Դեպարդյեն չի ցանկանում ռուսական անձնագիրը փոխել ամերիկյանով
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն պաշտում է իր ռուսական անձնագիրը և չի սիրում ամերիկյան մշակույթը: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանում կայացած դերասանի ասուլիսը:
«Ես երբեք չեմ ցանկացել ԱՄՆ-ի քաղաքացի լինել, նրանց մշակույթը շատ ագրեսիվ է: Եթե եվրոպացիները դադարեն լսել նրանց, միայն լավ կլինի: Իսկ իմ ռուսական անձնագիրը ես պաշտում եմ, ներսում ես ինձ ավելի շատ ռուս եմ զգում»,-կիսվել է դերասանը:
Դերասանի խոսքերով նա այժմ երազում է Մոսկվայում բնակարան գնել և ապրել Սիբիրում: Դեպարդյեն ռուսական անձնագիր էր ստացել 2013 թվականին՝ պահպանելով Ֆրանսիայի քաղաքացիությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին