Ցուցահանդեսում Պուտինը ներկայացվել է Բուդդայի, Պելեյի և Բեթմենի կերպարներում
ՌԴ նախագահի տարեդարձին նվիրված «Պուտին Universe» միջազգային ցուցահանդես է բացվել Մոսկվայում և Լոնդոնում: «Լենտա.ռու»-ն գրում է, որ այս նախագծում ՌԴ առաջնորդը ներկայացված է տարբեր երկրների հերոսների կերպարներով, ազգային հագուստներով, ինչպես նաև գրական հերոսների կերպարներով:
Նրան ներկայացրել են սուպերհերոս Բեթմենի, Շերլոք Հոլմսի, ֆուտբոլիստ Պելեի, հեղափոխական Չե Գևարայի և Գերմանիայի կանցլեր Բիսմարկի կերպարներով:
«Նախագահի նկարը Բուդդայի կամ Ժաննա դ Արկի կերպարներով կարող է շոկ առաջացնել, սակայն տեղավորվում է արևմտյան արվեստագետների մինիմալիստական մտածողության շրջանակներում»,-մեկնաբանել է ցուցահանդեսի կազմակերպիչ Միլոշ Կոժիչը:
Թեմային առնչվող հրապարակում՝
Թիմաթին Պուտինին ծննդյան առթիվ երգ է նվիրել (տեսանյութ)