«Լայք»-ի հնարավորությունները կընդլայնվեն
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը պատրաստվում է ընդլայնել «Լայք» կոճակի հնարավորությունները: Նոր կոճակը կստանա «Ռեակցիա» անունը, և իրենից ներկայացնելու է սմայլիկների մի ողջ հավաքածու: Այդպիսով սոցիալական կայքը հնարավորություն է տալու առավել զգացմունքային արձագանքել հրապարակումներին:
Ըստ աղբյուրի, հին «լայք»-ը կմնա, կավելանան սեր, ծիծաղ, ժպիտ, զարմանք, զայրույթ արտահայտող սմայլիկներ: Ֆեյսբուքի Իսպանիայի ու Իռլանդիայի օգտատերերը կարող են նոր տարբերակը փորձարկել արդեն վաղվանից:
Միաժամանակ, սոցկայքը որոշում է կայացրել հրաժարվել «դիսլայք»-ի ներդրումից:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում