Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին են ներկայացվել հրադադարի խախտումների հետևանքները
Հայ-ադրբեջանական պետական սահմանին և շփման գծում տիրող իրավիճակը այսօր հանդիպման ժամանակ քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, դեսպան Պիեռ Անդրիոն:
ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեսպան Անդրիոյի խնդրանքով Դավիթ Տոնոյանը ներկայացրել է անցած շաբաթների ընթացքում շփման գծում լարվածության աճի մանրամասներն ու հրադադարի խախտումների հետևանքները:
Կարևորելով սահմանագոտում իրադրության հետագա լարվածության աճի անթույլատրելիությունը և բանակցային գործընթացում կառուցողականություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ կողմերը կարծիքներ են փոխանակել նաև փոխվստահության մթնոլորտի ձևավորման և հրադադարի ռեժիմի պահպանման տարբեր հնարավորությունների շուրջ: