Հայ աշակերտուհուն է հանձնվել Համաշխարհային Փոստային Միության հավաստագիրը
Համաշխարհային Փոստային Միությունը, որի անդամն է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, յուրաքանչյուր տարի հայտարարում է նամակագրության միջազգային մրցույթ, որի միջոցով լրացուցիչ քայլ է արվում խթանել աշխարհում նամակագրության դերը:
Այս տարի անց է կացվել 44-րդ նամակագրության միջազգային մրցույթը, որի թեման է եղել «Այն աշխարհը, որտեղ ես կուզեի մեծանալ», որին մասնակցել են 9-15 տարեկան աշակերտները: Այս մասին հայտնում են «Հայփոստ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կեպրի ծառայությունից:
Մասնակցելով մրցույթին, Հայաստանի «Հայ Կրթություն» կրթահամալիրի 8-րդ դասարանի աշակերտուհի Տաթև Բարսեղյանը արժանացավ միջազգային ժյուրիի կողմից հատուկ հավաստագրի:
Այսօր, փոստի միջազգային օրվա կապակցությամբ, Հայփոստի Նոր տեխնոլոգիաների զարգացման և ուսուցման կենտրոնում տեղի է ունեցել հավաստագրի հանձնման պաշտոնական արարողությունը: Հավաստագիրը Տաթևին է հանձնել «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:
Այս կապակցությամբ մարվել և շրջանառության մեջ է մտցվել «Հեռահաղորդակցության միջազգային միության 150-ամյակը» թեմային նվիրված նամականիշով բացիկը: Մարման արարողությանը մասնակցել է նաև հայ աշակերտուհին: